ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խումբը ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ գազի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդուարդ Արզումանյանը` ներկայացնելով 2 ամսում գազի գնի ուսումնասիրության նախնական արդյունքները և դրա նվազեցման հնարավորությունները: Նրա խոսքով՝ եզրակացությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առկա են ռիսկեր ներդրումային ծրագրերի արդյունավետության և դրանց արդյունքների մասով: Այդ ծրագրերը կատարվել են անարդյունավետ, տեղի է ունեցել ծախսերի արհեստական ավելացում, ինչն ուղղակիորեն ազդել է գազի սակագնի վրա: Այսինքն` սակագնում ներառվող ծախսերի մեթոդաբանությունը ներդրումների վերաբերյալ չի ապահովել գնագոյացումը, ընդհակառակը` անտեսվել են սպառողների շահերը»,- շեշտեց Արզումանյանը՝ հավելելով, որ չի եղել նաև պատշաճ պետական վերահսկողություն:
Ըստ փորձագետի` սակագների մեջ ներառվող գազի կորուստների ցուցանիշի մասով առկա են ռիսկեր:
«Գազի կորուստները, որպես տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ և սեփական կարիքների համար ծախսեր, 16-17 տարի շարունակական կազմում են շուրջ 6-ից 8 տոկոս՝ այն դեպքում, որ կորուստը կարող է լինել վատ շահագործմամբ պայմանավորված վթարների կամ ուղղակի գազի չհաշվառված օգտագործման պարագայում»,- նշեց Արզումանյանը:
Աշխատանքային խմբի նախնական եզրակացության համաձայն` ներկայումս Հայաստանի համակարգում բնական գազի ընդհանուր կորուստները չափազանց մեծ են` տարեկան միջինը մոտ 140-150 միլիոն խորանարդ մետր, ինչն իրականում անհնարին է:
«Ավելին՝ առավել ուշադրություն է գրավում գազի փոխադրման համակարգի բարձր ճնշման գծային ցանցում, այսպես կոչված, անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունը, որը տարեկան կազմում է 100 միլիոն խորանարդ մետր, և սկզբունքորեն ու տեխնիկապես անընդունելի է: Այդ կորուստների անվանական մեծությունը չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծեց Արզումանյանը:
Ըստ Արզումանյանի` անհրաժեշտ է նաև շահագործման և պահպանման ծախսերի հստակեցում:
«Շահագործման և պահպանման ծախսերի տարեկան մեծությունը կազմում է մոտ 10 միլիարդ դրամ»,- ասաց նա:
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված` էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամը հավելեց նաև, որ անհրաժեշտ է գազի կորուստների հաշվարկի վերանայում՝ այն մոտեցնելով միջազգային, այդ թվում` ռուսական փորձին:
Էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոէներգիայի և գազի սակագնի հավաստիությունը, ռիսկերի առկայությունը և արված հետազոտություններից հետո տալ գնահատականներ: Աշխատանքային խմբում ընդգրկված է 10 անդամ` գազի, էլեկտրաէներգիայի գծով փորձագետներ, տնտեսագետներ, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44