EA Sports և Nike ընկերությունները պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել կապված «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առաջադրված բռնաբարության մեղադրանքների հետ:
«Մենք տեսել ենք համապատասխան զեկույցը, որում մանրամասնորեն ներկայացված են Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ուղղված մեղադրանքները:
Ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, քանի որ սպասում ենք, որ մարզիկներն ու մեր դեսպաններն իրենց մեր արժեքներին համապատասխան կպահեն»,- ասվում է «EA Sports»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ռոնալդուն EA Sports-ի դեմքն է: Նա ներկայացված է նաև FIFA 19-ի շապիկին:
«Խորապես անհանգստացած ենք մտահոգիչ պնդումների պատճառով և շարունակում ենք ուշադրությամբ հետևել իրավիճակին»,- ասվում է Nike-ի հայտարարության մեջ:
Nike-ը և Ռոնալդուն 2003 թվականից են համագործակցում: Վերջին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականին, գնահատվում է 1 մլրդ դոլար, և, ըստ պորտուգալացու, ցմահ է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ամերիկուհի Քեթրին Մայորգան դատական հայց է ներկայացրել Ռոնալդուի դեմ` նրան մեղադրելով բռնաբարության մեջ, որն իբրև տեղի է ունեցել Լաս-Վեգասում 2009 թվականին:
Հաղորդվում էր, որ 2010 թվականին աղջիկը համաձայնագիր է ստորագրել, որ գործը չի բացահայտի` դրա համար ստանալով 375 հազար դոլար: Սակայն սեպտեմբերին նա, ԶԼՄ-ների միջոցով, նորից հայտարարեց բռնաբարության մասին:
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02