Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին: Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և Ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ իրականացվող Professional Fellows Program ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ Նախարարության կողմից կատարվող աշխատանքները և այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել փորձով փոխանակվելու պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում Լուանա Ուոլշը ներկայացրել է Ատլանտայում կիրառվող վերականգնողական արդարադատության համակարգը, կրկնահանցագործությունների նվազեցմանն ուղղված և իրավախախտում կատարած անձանց վերասոցիալականացման նպատակով իրականացվող գործընթացները, որոնք ըստ կիրառության բաժանվում են տարբեր փուլերի՝ նախքան ձերբակալությունը, նախքան մեղադրանքի առաջադրումը, մեղադրանքի առաջադրումից հետո և ազատազրկումից հետո իրականացվող ծրագրերի:
Սուրեն Քրմոյանը նշել է, որ նոր օրենսդրության մշակման գործընթացում հիմք կընդունվի ներկայացված փորձառությունը ևս, ու ընդգծել, որ վերականգնողական արդարադատության համակարգի արդյունավետ ներդրումը պահանջում է շահագրգիռ մարմինների կողմից համատեղ ներգրավված աշխատանք:
Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում ևս համագործակցության պատրաստականություն են հայտնել:
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02