ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն դատարանի կազմում գործող դատարանների գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար Նուրսերիկ Շարիպովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Սուրեն Քրմոյանի այցը՝ Ն. Շարիպովը հակիրճ տեղեկացրել է դատական համակարգի արդիականացման, դրա նկատմամբ հանրային վստահության բարձրացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին:
Ընդգծելով դատական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցում ղազախ գործընկերների ձեռքբերումները՝ փոխնախարար Քրմոյանը հետաքրքրվել է նաև դատարաններում գործող էլեկտրոնային գործավարության համակարգից:
Ն. Շարիպովի ուղեկցությամբ Սուրեն Քրմոյանը շրջայց է կատարել Բարձրագույն դատական մարմնում, եղել է պլենար և դատական նիստերի դահլիճներում ու ծանոթացել նիստերի ձայնա-տեսագրման և տեսակոնֆերանսի համակարգերին:
Հատուկ ընդգծվել է, որ Ղազախստանի էլ. արդարադատության ալգորիթմը ընդգրկում է դատական գործընթացի բոլոր փուլերը՝ սկսած փաստաթղթերը դատարանի գրասենյակ մուտքագրելուց, վերջացրած դատական վերջնական ակտը քաղաքացուն առաքելու գործընթացով:
Փոխնախարար Քրմոյանը ծանոթացել է նաև Դատական գրասենյակ ծառայության հնարավորություններին և դրա հասանելիությանը պետական համակարգի այլ տեղեկատվական շտեմարաններին: Փոխնախարար Քրմոյանը բարձր է գնահատել Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության համակարգի զարգացման մակարդակը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու դատաիրավական ոլորտի հետագա համագործակցությունը:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44