Թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները՝ կապված օրերս հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործի հետ:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, խումբը հյուպատոսության տարածքում անցկացրել է 9 ժամ 10 րոպե՝ այդ ընթացքում խուզարկելով ոչ միայն հյուպատոսության շենքի ներսը, այլև հողային ամբողջ տարածքը: Խումբը մուտք է գործել հյուպատոսության տարածք երեկոյան ժամը 19.15-ին և դուրս եկել այնտեղից լուսադեմին՝ 4.25-ին:
Լրագրողների տեսախցիկները դրսից ֆիքսել են, որ թուրք մասնագետները խուզարկողական աշխատանքների ժամանակ օգտագործել են ոստիկանական շների, ինչպես նաև ԴՆԹ նմուշներ են վերցրել թե՛ հյուպատոսարանի սենյակների որոշ իրերից, թե՛ այգու հողից:
Սաուդացի լրագրողը, որը 2017-ից բնակվել է ԱՄՆ-ում և աշխատել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:
Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է պարզել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաաշկղիջիի անհետացման հետ կապված իրավիճակը և չի բացառում «խիստ պատժի» կիրառումը, եթե պարզվի, որ անհետացման հետևում կանգնած է Էր Ռիադը։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02