Նոր՝ 2018/2019թթ. համերգաշրջանի ընթացքում, որ մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով, հետաքրքիր ծրագրերով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Դիրիժորի խոսքով՝ հոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Խաչատրյանական փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով՝ երաժշտասերներին մատուցելով անկրկնելի համերգային երեկոներ։ «Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը»,– ասաց Սմբատյանը: Նա նաև տեղեկացրեց, որ աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։ 2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի բազում համերգներ, հանդես կգան հետաքրքիր մենակատարներ: Նախատեսված է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում: Կոլեկտիվն ունի հետաքրքիր երկացանկ և արտերկրից հրավերներ ստանալիս մշտապես փորձում է ներկայացնել հայկական սիմֆոնիկ երաժշտությունը: 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02