Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով դեսպանին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարևորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ և համատեղ ծրագրերի իրականացմամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից և հույս հայտնել, որ դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջև կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորեական թերակղզում քաղաքական իրադարձությունների մասին, ողջունել է իրականացվող այն քայլերը, որոնք միտված են լարվածության նվազեցմանը:
Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով և հավելել, որ իրենք ևս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երևանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը: Ու Յուն Գընը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում են գտնվում մի խումբ կորեացի գործարարներ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրն ու շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու կորեաների միջև առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցություն ցուցաբերելու համար:
Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը առաջին անգամ դիտորդի կարգավիճակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարությանը՝ մինչ այժմ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական օժանդակության, ինչպես նաև Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02