Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին: Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը Հայաստանի կառավարության երախտագիտությունը հայտնեց Կորեայի կառավարությանը՝ Հայաստանին հուզող տարբեր հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության համար:Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների հանձնառությունը ձեռնարկելու գործնական քայլեր Կորեայի Հանրապետության հետ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման և հետագա ընդլայնման ուղղությամբ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ զրուցակիցներն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ հատուկ անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական միության և Կորեայի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Անդրադառնալով երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության համակարգի ամրապնդմանը, որոնք հանդիսանում են սոցիալ-տնտեսական ոլորտում իրավահավասարության ապահովման հիմնական երաշխիքները: Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություն հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի ձեռնարկումը: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների օրակարգում կրթության, մասնավորապես՝ ստեղծագործ կրթության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պատրաստակամությունը:Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով կորեական թերակզում վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Երկուստեք ընդգծվեց միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակներում հիմնախնդիրների՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ու Յուն-Գըն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այս կարևորագույն փաստաթուղթը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության գործնական զարգացման հարցում:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02