«Դվին» hյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի բացառիկ հարցազրույցը՝ Slaq.am-ին
Մեր զրուցակիցն է Դվին hյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը, ով մեզ հետ խոսեց երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին:
- Պարո՛ն Թովմասյան, երկրումտեղիունեցավ ,Թավշյա հեղափոխությունե, ըստՁեզ` հեղափոխությունից հետոի՞նչըփոխվեց Հայաստանում:
- Այդ օրերի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ամենաժողովրդավար և հասուն քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներից մեկն է: Ուզում եմ ուրախությամբ նշել, որցույցերի ամբողջ ընթացքում պահպանվեց համերաշխության մթնոլորտը` չխախտելով հանրապետությունում տիրող անվտանգ և ապահով միջավայրը:
Իսկ թե ինչ փոխվեց Հայաստանում, դժվար է ասել, քանի որ անցել է ընդամենը 5 ամիս, ուստի սպասել լայնածավալ փոփոխությունների դեռ վաղ է, առավել ևս տալ գնահատականներ:
Ժողովուրդը ցանկանում էր իշխանափոխությունը, որպեսզի ապրի ավելի լավ Հայաստանում, ավելի բարեկեցիկ և հզոր: Եթե մոտ ապագայում տնտեսական, սոցիալական, արդյունաբերական աճ չգրանցվի մերպետությունում և ժողովուրդը իր վրա սոցիալական ապահովվածություն չզգա, ապա կբարձրանա դժգոհության մեծ ալիք:
Սակայն, ըստ իս, նոր ձևավորված կառավարությունն իր աշխատանքային ոճով ցույց է տալիս, որ երկրում կլինեն դրական փոփոխություններ՝ ուղղված երկրի հզորացմանը:
Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գործարար և հայ մարդ լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ մեր երկիրը տնտեսապես զարգանալու է և նվազելու են արտագաղթի ցուցանիշները:
- Ըստ Ձեզ` Հայաստանի Հանրապետությունում նպաստավոր պայմաններ ստեղծվա՞ծ են ներդրողների համար:
- Մեր երկրում ներդրումային քաղաքականությունը զարգացնելու համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ: Նախ և առաջ, ինչպես գիտեք, երկրի կայունությունը և անվտանգությունը ներդրումային միջավայրստեղծելու համար ամենակարևոր գործոններ են:
Հետևաբար, պետք է անել ամեն ինչ, որ ժողովուրդը լինի միասնական, ոչ թե բաժանվի երկու մասի. պետականամետ մարդը դա չի կարող թույլ տալ: Կոչ եմ անում բոլորկողմերին՝ պահպանել հասարակական կարգը, շարունակել ժողովրդավարական գործընթացները՝ բացառապես խաղաղ ճանապարհով: Միայն այս եղանակով կարող ենք հասնել հաջողության՝պահպանելով ներդրումային միջավայրը: Պետք է ներգրավվել նոր ներդրումներ և սկիզբ դնել նոր ծրագրերի: Եվ առհասարակ պետք է հիշել, եթե երկրում արտաքին և ներքին խաղաղություն չկա, ապա մենքչենք կարող երկրում առաջխաղացում ունենալ, այդ գործոնները իրար հետ փոխկապակցված են:
Ինքսինչ ներդրում որ անում եմ, անում եմ հանուն մեր երկրի բարեկեցության, մշտապես պետք է պետական շահը գերադասել անձնական շահից:
- Վերջերս շատ է խոսվում Հայ-ռուսական փոխհարաբերությունների մասին, ըստ Ձեզ` ի՞նչ հիմքերի վրա է կառուցված այդփոխհարաբերությունները:
-Եթե նայենք կառավարության կողմից ներկայացվող փաստերին, ապա փոխհարաբերությունները դրական է, կան հեռանկարներ և կա առաջխաղացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իրհերթին հաստատել է, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
-Ասացիք լիահույս եք, որ ամեն ինչ Հայաստանում կփոխվի դեպի դրականը, ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնումՀայաստանում:
-Երկիրըշնչող օրգանիզմ է, հեռանկարները կապված է հիմնականում ճիշտ և արդյունավետ ղեկավարումից:
Պետք է մեր կառավարման մոդելը լինի հասուն մարդու մտածելակերպի նման, որպեսզի վաղվա Հայաստանը ավելի բարեկեցիկ և լուսավոր լինի:
Իմ կարծիքով մենքչենք գտնվում փայլուն իրավիճակում, ունենք բավականին շատ խնդիրներ: Երկրում կան թե՛ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներ, կան մի շարք հարցեր, որոնքմինչ այժմ իրենցլուծումըչեն ստացել: Պետք է գտնվեն մեխանիզմներ առաջացած խնդիրների կարգավորման համար, և ամեն գնով պահպանենք այն նվաճումները, որունենք տարբեր ոլորտներում: Ես վստահում են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ դեկտեմբերին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններից հետո կսկսվի Հայաստանի զարգացման ու հզորացման նոր փուլ:
-Պարո՛ն Թովմասյան, բավական ակտիվ քաղաքական զրույց ունեցանք, վերջում կցանկանայինք իմանալ` արդյո՞քառաջիկայում հնարավոր է զբաղվեք քաղաքական գործունեությամբ:
- Առաջիկա 3-ից 5 տարիների համար ունեմ մշակված միջազգային ռազմավարական լուրջ ծրագրեր, հետագայում` երբ հասկանամ, որ իմ աշխատանքային գործունեությամբ կարող եմ նպաստել քաղաքական կյանքի զարգացմանը, ինչպես նաև երկրի առաջխաղացմանը, այդ ժամանակ նոր միայն կմտնեմ քաղաքական դաշտ:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի

22:37
22:32
22:29
22:15
22:02
12:33
12:21
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:03 02.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
22:15 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02