Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչությունն այսօր մի խումբ քննիչների ներկայացրեց համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ՝ բլոկիրատորներ կոչվող սարքավորումները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սարքավորումները ձեռք են բերվել պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին և դրանց կիրառումը հնարավորություն կտա «սառեցնել» և պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավոր կլինի առգրավել միայն կոշտ սկավառակի վրա առկա տեղեկատվությունը, իսկ օբյեկտը հնարավոր կլինի ֆիզիկապես թողնել այն տնօրինող անձի մոտ: Ձեռք բերված սարքավորումների կիրառմամբ լուծվելու է տեղեկատվության ամփոփության հարցը, իսկ քննիչներին հնարավորություն է ընձեռելու խուսափել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության ճանաչման վտանգներից: Կարելի է վստահ լինել, որ նշված սարքավորումների լայն կիրառումը քաղաքացիների ու կազմակերպությունների մոտ կառաջացնի միայն դրական արձագանք, քանզի նախկինում անձինք, որոնց համակարգչային համակարգերի տեղեկատվությունը հետազոտելու անհրաժեշտություն է առաջացել, զրկվել են դրանք օգտագործելու հնարավորությունից շուրջ 6-ից 12 ամիս ժամանակով, իսկ տվյալ սարքավորումների կիրառումը հնարավարություն կնձեռի առգրավված համակարգիչը վերադարձնել քաղաքացուն մի քանի օրվա ընթացքում: Միաժամանակ բլոկիրատորների կիրառումը կապահովի նախաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու սահմանադրական պահանջը: Նշված սարքավորումների ձեռք բերման գործընթացին կհաջորդի համակարգչային համակարգերում առկա տեղեկատվության զննելու ծրագրային ապահովումների ձեռք բերումը, որը նախատեսվում է մինչև սույն թվականի վերջ: ՀՀ քննչական կոմիտեն ոչ պետական միջոցների հաշվին ձեռք է բերել «EDEC» ընկերության կողմից մշակված և արտադրված «ISOTech faraday» տեսակի տարբեր չափսերի պայուսակ-կոնտեյներներ, որոնք նախատեսված են քրեական գործով վարույթի ընթացքում ձեռք բերվող համակարգչային համակարգերն անլար կապի միջոցների ներգործությունից պաշտպանելու և տեղեկատվությունն անվտանգ միջավայրում վերարտադրելու համար: Այսինքն, կոնտեյներները պատրաստված են արտաքին ազդեցության խոչընդոտող խլացուցիչ տեխնոլոգիաներից, ինչը հնարավորություն է տալիս կոնտեյներներում գտնվող համակարգչային համակարգերը պաշտպանել արտաքին ազդեցությունից, դրանք մեկուսացվում են և դառնում անհասանելի արտաքին աշխարհի համար: Ձեռք բերված պայուսակ կոնտեյներներից մեկը միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս համակարգչային համակարգի /բջջային հեռախոսների, պլանշետային և դյուրակիր համակարգիչների/ հիշողության կրիչի դեկոդավորված տվյալների տեղեկատվությունը տեղում մեկ այլ համակարգչային համակարգներ բեռնելու համար: Այդ գործողության ժամանակ տեղեկատվության աղբյուր հանդիսացող համակարգչային համակարգը, գտնվելով կոնտեյների մեջ, պաշտպանված է ցանկացած հեռակա առցանց ազդեցությունից: Նշված պայուսակ-կոնտեյներները կիրառելի են նաև հակահետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտության առաջացման դեպքերում: Դրանց կիրառումն արգելք կհանդիսանա` համակարգչային համակարգերի միջոցով կոնկրետ անձի գտնվելու վայրը պարզելու և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նրան հետևելու և նույնականացնելու համար:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44