Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին՝ նշելով, որ դա շատ կարևոր է երկրի ժողովրդավարական գործընթացների համար, գրում է apsny.ge-ն:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ առաջին փուլում բավականին ակտիվ ու մրցակցային ընտրությունների անցկացումը ժողովրդավարության վառ ցուցիչներից է, և այդ ամենն արտահայտվել է նրանով, որ Վրաստանն այժմ գնում է դեպի ընտրությունների երկրորդ փուլ:
«Կոչ եմ անում բոլորին ակտիվ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Դա շատ կարևոր է մեր ժողովրդավարական գործընթացների համար: Այս ընտրություններում պետք է է՛լ ավելի խորանա Վրաստանի քաղաքացու այն զգացողությունը, որ հենց ինքն է քաղաքական ինստիտուտների, այս կամ այն քաղաքական ուժի հաջողության կամ պարտության որոշողը», - ասել է գործող նախագահը:
Նա նաև կոչ է արել միջազգային ու տեղական դիտորդներին իրենց ակտիվ ներկայությունն ապահովել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է tert.am-ը՝ Վրաստանում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի թեկնածուներից և ոչ մեկին չի հաջողվել 50% ձայն հավաքել, ինչից ելնելով կկայանա ընտրությունների 2-րդ փուլ:
Նշենք, որ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել է անհրաժեշտ 50%-ից պակաս ձայն՝ 38,6%: Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: Նա Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02