Հայաստանի և Լիբանանի միջև ինտենսիվհամագործակցությունը շոշափելի արդյունքներ է գրանցում: Նոյեմբերի 2-ին ՀՀպաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի շրջանակներումերկու երկրների միջև «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր էստորագրվել: Հայաստանի և Լիբանանի պաշպանության նախարարները քննարկել ենհամագործակցության համատեղ ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգայինանվտանգությանն առնչվող հարցեր։ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նաևայցելել է Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությում ներգրավվածհայկական դասակի տեղակայման վայր:
Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրն, ըստ էության, լրացնելու է գալիս 2001թ. երկու երկրների միջև կնքված«Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին: Ընդորում, կարևոր է ոչ միայն վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, այլ նաև կողմերիպատրաստակամությունը՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներումհամագործակցության հնարավորությունները վերհանելու և լիարժեք կյանքի կոչելու առումով: Այս տեսանկյունից կարևոր է Լիբանանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այնմասին, որ կողմերը մտադիր են «հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի երկու երկրների միջևռազմական համագործակցության ընդլայնմամբ»: Երկու երկրների պաշտպանությաննախարարները նաև հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը ճանապարհ կհարթի նաև այլոլորտներում համագործակցության ընդլայնման համար:
Հատկանշական է, որ վերջին շրջանում Հայաստան-Լիբանան երկխոսությունը բավականակտիվ է ընթանում: Հոկտեմբերի վերջին Բեյրութում կայացավ Հայաստանի և Լիբանանիղեկավարների երրորդ հանդիպումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի նախագահՄիշել Աունը հանդիպել էին սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում և մտքեր փոխանակել Հայաստանի և Լիբանանի միջևբազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Հայ և լիբանանցի ղեկավարների հաջորդհանդիպումը կայացել է Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ: Երկխոսությունը շարունակվել է Բեյրութում Մ. Աունի, ինչպես նաև Լիբանանի վարչապետիպաշտոնակատար Սաադ Հարիրիի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետՆ. Փաշինյանի հանդիպումների շրջանակներում:
Վերոնշյալ հանդիպումների շրջանակներում երկուստեք պատրաստակամություն է հնչել երկուերկրների միջև տնտեսական հարաբերությունները և պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձրացնել քաղաքական հարաբերություններիմակարդակին: Այս տեսանկյունից ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներնառանձնահատուկ նշանակություն ունեն և բավական հեռանկարային են համարվում: Հենց այսառաջնահերթություններից ելնելով՝ ՀՀ կառավարությունը վերջերս հաստատեց Լիբանանում ՀՀռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը՝ նպատակունենալով նոր խթան հաղորդել պաշտպանության բնագավառում երկկողմհամագործակցության զարգացմանը:
Նշենք, որ Լիբանանի հետ սերտ հարաբերությունները կարևորվում են ոչ միայն երկկողմ համագործակցության, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների տեսանկյունից: Տարածաշրջանում շարունակվող լարվածության համատեքստում համեմատաբար կայուն Լիբանանի հետ փոխգործակցության խորացումը կարևոր է ՀՀ արտաքին քաղաքականության վերձավորարևելյան վեկտորի ակտիվացման տեսանկյունից:
Լիբանանի հետ Ռազմական համաձայնագրի կնքումը հստակ ցուցիչ է, որ ներկա փուլում Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար առկա են բավական նպաստավոր պայմաններ, ինչը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ներկա գործընթացներով, ինչպես նաև Հայաստանում արձանագրված ներքին զարգացումներով: Մերձավոր Արևելքի երկրներից յուրաքանչյուրի համար առանձին մոտեցման մշակման և հետևողական աշխատանքի պարագայում այս ուղղությամբ քայլերը կարող են ցանկալի արդյունքներ ապահովել:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02