2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից հայտնում են, որ Կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության միջոցով մասնակիցը տեղեկանում է` որքան կուտակային հատկացում է կատարվել իր օգտին տվյալ տարվա ընթացքում իր եւ պետության կողմից, եւ որքանով են ավելացել իր միջոցները կառավարման արդյունքում: Այն մասնակիցները, ովքեր չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդ եւ կառավարիչ, այս հաշվետվության օգնությամբ կիմանան, թե համակարգը պատահականության սկզբունքով որ ֆոնդն է ընտրել իրենց համար:
Առաջին անգամ տարեկան հաշվետվություն ուղարկվում է բոլոր մասնակիցներին` հաշվառման վայրի հասցեով: Երկրորդ եւ հետագա տարիներին այս տեղեկատվությունը ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման դիմում, որում նշվում է հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը:
Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից ներկայացված հասցեով, եւ էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեին:
Թղթային եղանակի ընտրության դեպքում դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակն ընտրելու դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Տարեկան հաշվետվությունը էլեկտրոնային փոստով ստանալը նաեւ պաշտպանում է տվյլաների գաղտնիությունը եւ զերծ է պահում թղթային հաշվետվության կորստի ռիսկից:
2018 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչեւ 2019թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:
Հաշվի օպերատորներն են` Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ:
Մանրամասների համար` 114 անվճար թեժ գիծ:
15:14
14:58
14:50
14:45
14:28
14:13
13:55
13:17
13:04
13:00
12:44
12:19
12:04
11:48
11:26
11:08
10:49
10:23
10:09
09:52
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
17:43 18.04.26
15:03 19.04.26
15:43 19.04.26
16:24 19.04.26
18:32 19.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44