Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։ Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը հրավիրվել Էին նաև Ֆրանսիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլեիր լե Ֆլերերը, Գերմանիայի դեսպանատան առաքելության ղեկավար Կլաուս Վենտելբերգը։ Հանդիպմանը քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա 1053 տոննա առաջին կատեգորիայի կայուն օրգանական աղտոտիչներ պարունակող թափոնների ոչնչացման տարբերակները: Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը ներկայացրել է գերմանական և ֆրանսիական այն ընկերությունների ցանկը, որոնք մասնագիտացված են օրգանական թափոնների ոչնչացմամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ Նուբարաշենում առկա 4123 տոննա աղտոտված հողը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վնասազերծել տեղում: Քննարկման արդյունքում առաջարկվել է, հաշվի առնելով Գերմանիայի և Ֆրանսիայի առաջադեմ փորձը և խորհրդային նախկին հանրապետություններից նմանատիպ գործընթաց կազմակերպելու փորձը, դեսպանատների միջոցով վերոհիշյալ երկրների կառավարությունների հետ դիտարկել 1053 տոննա աղտոտիչների արտահանմանը և ոչնչացմանն աջակցելու հնարավորությունները։ LIVE NOW
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02