ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներին, աշխատակիցներին, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանին: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նշանակման և պաշտոնեական առաջխաղացման համար շնորհավորելով Ռաֆայել Երիցյանին՝ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ իր մասնագիտական կարողություններով և փորձառությամբ վերջինս լիարժեքորեն կապահովի մարզի դատախազության բնականոն աշխատանքը և մեծ պատասխանատվության զգացումով կմոտենա իր առջև դրված խնդիրների իրականացմանը: Արթուր Դավթյանը նաև բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանին, ով իր մասնագիտական աշխատանքը շանունակելու է արդեն ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում և վերջինիս այդ կապակցությամբ նրան ևս հաջողություններ է մաղթել: Խորհրդակցության ընթացքում Արթուր Դավթյանը մարզի դատախազության դատախազների հետ քննարկել է մարզում ընդհանուր հանցավորության վիճակին, դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և դատախազական աշխատանքի հետ կապված մի շարք ակտուալ հարցեր, անդրադարձել մի քանի առաջնահերթություններով հիմնական անելիքներին, գլխավոր դատախազության կոլեգիայի կողմից վերջին շրջանում ընդունված որոշումների կատարման վիճակն ու արդյունքները: Շեշտվել է հանցագործությունների նախականխման և կանխման ուղղությամբ, ինչպես նաև մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ մարզի օպերատիվ-հետախուզական մարմինների գործունեությունը խթանելու, հանրային վստահության ոգևորիչ աճն օգտագործերով քաղաքացիների հետ սերտ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Գլխավոր դատախազը պահանջել է նաև ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել դատավարության մասնակիցների իրավունքների իրացման երաշխավորմանը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02