Apple Inc.-ը մի շարք թերություններ է հայտանաբերել մի քանի iPhone X-երում եւ 13 դույմով MacBook Pro նոութբուքերում, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խնդիրները կապված են այն բանի հետ, որ մի քանի iPhone X սմարթֆոնների դիսփլեյը չի արձագանքում, երբ հպվում են նրան, կամ էլ արձագանքում է, բայց ոչ միշտ։ Բացի այդ, սենսորային էկրանը կարող է սկսել աշխատել նույնիսկ եթե նրան չեն հպվում, հայտնում են Apple-ի մասնագետները։ Բացի այդ, թերություններ են նկատել նաեւ 13 դույմով MacBook Pro-ներում։ Սահմանափակ քանակությամբ նոութբուքերի մոտ կան խնդիրներ, որոնք կարող են բերել տվյալների կորստի ու կոշտ հիշողության (SSD) աշխատանքի խափանման։ Թերությունները, ինչպես նշել են Apple-ում, կարող են լինել 128 եւ 256 ծավալ հիշողությամբ համակարգիչներում։ MacBook Pro-ում խնդիրների լուծման համար Apple-ն առաջարկում է դիմել նոութբուքերի անվճար վերանորոգման ծառայությանը, իսկ iPhone X-ի պարագայում ընկերությունը պատրաստվում է անվճար փոխել չաշխատող էկրանները։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02