Կանանց ներքնազգեստի, մարմնի խնամքի պարագաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Victoria's Secret ընկերության ղեկավարներից մեկը՝ 70-ամյա Էդ Ռազեկը, ներողություն է խնդրել տրանսգենդեր մոդելների վերաբերյալ արած հայտարարության համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռազեկը քննադատվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ տրանսգենդեր մոդելները չեն մասնակցում բրենդի ամենամյա շքեղ շոուին, քանի որ շոուն ինքին «ֆանտազիա է, պատրանք»:
«Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու տրանսսեքսուալները չեն մասնակցում: Կարծում եմ, որ նրանք չպետք է մասնակցեն, քանի որ շոուն պատրանք է՝ 42 րոպե տևողությամբ ժամանցի հատուկ տեսակ»,- հայտարարել էր Ռազեկը:
Դրանից հետո բրենդի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել, իսկ աշխարհում ամենահայտնի տրանսգենդեր մոդելներից մեկը՝ Անդրեա Պեժիչը, իր հիասթափությունն էր հայտնել: Պեժիչի կարծիքով՝ «մոդելային ոլորտում այդքան ծանրակշիռ դեմք հանդիսացող Ռազեկը չպետք է հետամնաց հայացքներ ունենա»:
Արդյունքում Ռազեկը ներողություն է խնդրել իր ասածի համար՝ չբացառելով, որ ապագայում VS շոուներին կարող են նաև տրանսգենդերներ մասնակցել:
«Իրականում քասթինգներին շատ են գալիս տրանսգենդերներ, սակայն նրանք չեն ընտրվում մեր չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Դա որևէ կապ չունի նրանց գենդերային պատկանելության հետ»,-ասել է նա:





17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02