Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած էր համարվում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է BBC-ն: Ճապոնացի Յասուշի Վատանաբեն, որն այժմ 84 տարեկան է, պատանի հասակում Neck ’n’ Neck մուլտֆիլմը գնել էր ընդամենը 500 իենով: Վատանաբեն մուլտֆիլմը պահել է շուրջ 70 տարի, իսկ դրա արժեքավորության նա իմացել է միայն այն ժամանակ, երբ ընթերցել է Դեյվ Բոսերթի «Օսվալդ Երջանիկ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը: ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի արխիվը» Asahi Shimbun թերթին հաստատել է կինոնկարի իսկությունը: «Մենք երջանիկ էինք, երբ իմացանք, որ կորած ֆիլմի կրկնօրինակը գոյություն ունի»,-հայտնել է «Ուոլթ Դիսնեյի արխիվի» տնօրեն Բեքի Քլայնը: Այժմ Neck ’n’ Neck մուլտֆիլմը գտնվում է Հիոգոյի պրեֆեկտուրայի Kobe Planet Film Archive ֆիլմադարանում: Անիմատորներ Ուոլթ Դիսնեյը եւ Աբ Այվերքսը Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Այն դարձել է Դիսնեյի առաջին անիմացիոն հերոսը, նրա մասին ստեղծվել է 27 մուլտֆիլմ: Սակայն դրա իրավունքները դատարանով վերցրել է Universal ստուդիան: Դրանից հետո Դիսնեյն ստեղծեց Միկի Մաուսին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02