Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ այսօր ստորագրվել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, և փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար: Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, և պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երևանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների և համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, ողջունելով վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թե՛ կենտրոնացված, թե՛ ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, և Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է նաև բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի և բարձր ստանդարտների ներդրումը: Հումանիտար և միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02