Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-ին «Բուխարու սրահ»-ում հայ-իտալական կինոառնչություններին վերաբերող զրույց է ծավալվել: Առիթը «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումն էր, և նոյեմբերի 17-ից 30-ը Երևանում, Գյումրիում և Դիլիջանում Եվրոպական կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Եվրոպական կինոյի օրերը, որը նաև Կինոյի տան փոքր կինոսրահ էր բերել Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը:Հայաստանում Իտալիայի դեսպանության, Երևանում Դանթե Ալիգերի ընկերակցության հետ համատեղ կազմակերպված երեկոն ևս մեկ առիթ էր խոսելու երկար պատմություն ունեցող հայ-իտալական կինոհարաբերություններից, հայկական կինոյի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ առկայծած իտալական էջերից: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, բացելով երեկոն, նշեց, որ հայ-իտալական կինոհարաբերությունները, թեպետ, լավ պատմություն ունեն, շատ հետաքրքիր էջեր կան այդ պատմությունում, շատ վառ անուններ ու անհատականություններ, այնուհանդերձ դրանք ամրացնելու կարիք կա, ու այս երեկոն և «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկի լույսընծայումը դրան է միտված:Երեկոյին ներկա Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր խոսքում նախ անդրադարձավ Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևանում անցկացվող Եվրոպական կինոյի օրերին, ցուցադրված իտալական՝ «Երջանիկ, ինչպես Լազարոն» ֆիլմին, որը Կաննի կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերից է: Այնուհետև, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին՝ նշեց, որ դրանք բավականին հին արմատներ ունեն և հավելեց, որ կինոն, մշակույթն ընդհանրապես, այդ հարաբերությունները լավագույնս ամրապնդելու գործիք են:Իտալական «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որի անմիջական մասնակցությամբ է նաև ստեղծվել «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկը, իր խոսքում շատ հանգամանորեն անդրադարձավ հայ-իտալական մշակութային հարաբերություններին, մասնավորապես կինոհարաբերություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը մշակույթների երկխոսությունում: Եվ մինչ ներկաները Կինոյի տան փոքր կինոսրահում կդիտեին Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհ» ֆիլմը, կինոյի ու մշակույթի շուրջ սկսված խոսակցությունները գինու շուրջ շարունակվեցին Կինոյի տան լեգենդար «Բուխարու սրահ»-ում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02