Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում չկարողացան համաձայնության գալ Brexit-ից հետո Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների սկզբունքների շուրջ, ինչը կասկածի տակ է դնում ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված գագաթնաժողովի անցկացումը:
Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը: «Բրյուսելի հետ Brexit-ի վերաբերյալ իր գործարքի շուրջ քննարկումներն ավարտելու Թերեզա Մեյի փորձերը նոյեմբերի 21-ին ձախողվել են, ինչը կասկածներ է առաջացնում, որ այս կիրակի կկայանա ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը՝ տեքստը ստորագրելու համար»,- գրում է թերթը:
Նոյեմբերի 21-ին Մեյը Բրյուսելում հանդիպել է Յունկերի հետ: Սպասվում էր, որ այդ հանդիպմանը կողմերը վերջնականապես կհամաձայնեցնեն Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, սակայն դրանից հետո Մեյը հայտարարել է, որ «հարցերը դեռեւս մնում են»: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է Բրյուսել բանակցելու վերադառնալ նոյեմբերի 24-ին:
Նախօրյակին Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառել երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:
Ընդհանուր առմամբ հանդես գալով խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի՝ նախարարների կաբինետի համաձայնեցրած ձեւաչափի աջակցության օգտին, Ռադը միեւնույն ժամանակ հասկանալ է տվել, որ իրատեսական չի համարում վարչապետ Թերեզա Մեյի սպառնալիքների իրագործումը «կամ իմ գործարքը, կամ բաժանում առանց որեւէ գործարքի» սկզբունքով, քանի որ վերջին տարբերակը պարզապես աջակցություն չի գտնի խորհրդարանի կողմից:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55