Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվել են երկրի հարավում գտնվող իր տան վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եղել են ագրեսիվ գործողություններ, ռասիստական ու հակասեմական հարձակումներ: Բացի այդ՝ «դեղին բաճկոնները» երեկ հարձակվել են Ֆորկալկեյում գտնվող իմ տան վրա», - ասել է նախարարը՝ նշելով, որ իր կինն ու դուստրը հարձակման ժամանակ տանն են եղել:
Հարձակման ու դրա հետևանքների մասին պաշտոնյան մանրամասներ չի հայտնել:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաների պատճառով սահմանափակվել է մայրաքաղաք Փարիզում երթևեկությունը. փոխվել են վերգետնյա տրանսպորտի որոշ երթուղիներ, ինչպես նաև փակվել է քաղաքի մետրոյի կենտրոնական 7 կայարան:
Հայտնի է, որ այսօր ցուցարարները բողոքի ակցիաներ կիրականացնեն Փարիզի Մարսյան և Ելիսեյան դաշտերի, Ազգային ժողովի, Պորտ Մայոյի, Բաստիլիայի, Հանրապետության և Համաձայնության հրապարակների տարածքներում:
Ֆրանսիայում վառելիքի գնի աճի և հարկերի բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 287.000 մարդ: Ֆրանսիացիները դեմ են իշխանությունների՝ 2019-ին դիզելային վառելիքի և բենզինի գները բարձրացնելու որոշմանը: Փարիզն այս քայլը մեկնաբանել է որպես պայքար օդի աղտոտվածության դեմ և հայտարարել է, որ մտադիր չէ փոխել որոշումը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02