Nissan ճապոնական ավտոընկերության տնօրենների խորհրդի նոր նախագահը կորոշվի դեկտեմբերի 17-ին՝ խորհրդի նիստում: Kyodo գործակալությունը, երեքշաբթի հայտնել է, որ հավանաբար, այդ պաշտոնը կստանձնի ընկերության ներկայիս նախագահ Հիրոտո Սաիկավան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ նա կշարունակի նաեւ Nissan-ի նախագահը լինել:Ավելի վաղ Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն վստահություն էր հայտնել, որ կառավարությունը չպետք է միջամտի ընկերության կադրային քաղաքականությանը: «Քանի որ ճապոնական կառավարությունը ընկերությունում բաժնետեր չէ, մենք չպետք է որեւէ կերպ միջամտենք աշխատակազմի քաղաքականության եւ ընկերության կառավարման հարցերին», - ընդգծել է նա: Կառլոս Գոնը ղեկավարում էր Nissan-ի, Renault-ի եւ Mitsubishi Motors-ի եռակողմ դաշինքը, որը աշխարհում մեքենաների վաճառքի գործում առաջին տեղում է: 2018 թվականի առաջին վեց ամիսներին դաշինքն ամբողջ աշխարհում վաճառել է 5.54 միլիոն մեքենա: Երկրորդ տեղում Volkswagen խումբն է` 5,52 մլն ավտոմեքենայով: Գոնը հեռացվել էր Mitsubishi Motors-ի եւ Nissa-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, սակայն պաշտոնապես ղեկավարում է Renault-ն:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02