«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ համար լավագույն վիճակը Լոռիում է, էնտեղի մեր թիմը բավականին ուժեղ է՝ Հովիկ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, գումարած՝ «Տաշիրը»»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց․ «Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք»։ «Լավ է ՀՀԿ-ի վիճակը նաև Տավուշում՝ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում»։ Նախկին մարզպե՞տը, է՞ն, որ եկեղեցում իր սրբապատկերն էր նկարել տվել՝ «սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար։
«Չէ ինքը լավ կապեր ունի, կկարողանա բավականին ձայներ ապահովել։ Ահավոր վիճակ մեզ համար Շիրակում ու Սյունիքում է։ Ցավալի է, որ Շիրակում այս պահին «ասողները» նախկին ՀՀԿ-ականներ են՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը, որոնք աշխատում են ՔՊ-ի համար։ Սյունիքում նույնպես ՔՊ-ի «տասովկան» ապահովում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին, իր «ճտերն» էլ՝ Փաշինյանի աներձագին։ Էրեբունում նույնպես թույլ ենք, որովհետև Մհեր Սեդրակյանն «աբիժնիկ» է ՀՀԿ-ից, Սնխչին՝ Կարապողոսյանը, որոշ չափով կկոմպենսացնի այնտեղ։ Լավ է վիճակը նաև Կոմիտաս-Դավթաշեն ուղղությամբ՝ Սահակյաններն են այնտեղ կուրացիա իրականացնում։ Արման Սահակյանը շատ ձայն ունի, Կոմիտասում էլ ինտելիգենցիան է ապրում, Վիգենին կընտրի։ Իսկ Նոր Նորք-Ավանում ամենալավ վիճակն է՝ Տարոնն է աշխատում, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), Անդրանիկ Մարգարյանի հին շրջապատն է»,- նկարագրեց ՀՀԿ-ականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02