Նոյեմբերի 28-ին Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները:
Այնուհետև ըստ հերթականության իրենց հավատարմագրերն են հանձնել Լիբիայի դեսպան Զ. Է. Մարայ Ահմադա Ավադ Արհիմը եւ Սուդանի Հանրապետության դեսպան Զ.Ե. Պարոն Քամալ Բաշիր Ահմեդ Մոհամեդ Խաիրը:
Նորդայնդը պալատի մուտքի մոտ յուրաքանչյուր դեսպանի ժամանման պահին թագավորական նվագախումբը կատարել է երկրների օրհներգերը, պատվո շրջայցից հետո նրանց ընդունելության է արժանացրել թագավորը, որտեղ էլ նրան են հանձնվել հավատարմագրերը: Այդ պահից դեսպանները պաշտոնապես կարող են աշխատել Նիդերլանդներում և կատարել իրենց լիազորությունները:
Պաշտոնական լիազորություններն անմիջապես ստանձնելուց հետո Տիգրան Բալայանը նույն օրը` կեսօրին, ընդունելություն էր կազմակերպել իրեն շնորհավորելու եկած հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին:
Հայ համայնքի անդամները ջերմորեն շնորհավորեցին դեսպանին պաշտոնական լիազորություններն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ : Իր հերթին դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար , կարևորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը ու այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցության ապահովումը,Նիդերլանդների հետ մշակութային, բիզնես և այլ տեսակի կապերի ընդլայնումը: Դեսպան Բալայանը նաև հաջողություն մաղթեց բոլորին` իրենց գործունեության ասպարեզում, հորդորեց պահպանել ազգային միասնականության հզոր ու անխախտ ոգին և զորակցությունը միմյանց միջև:
Հանդիպումն օգտակար էր նաև նրանով, որ երկրի տարբեր կողմերից եկած հայ համայնքի ու կառույցի ղեկավարներն անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում դեսպանին և հյուպատոսին շնորհավորելուց զատ, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց, լուսանկարվելու, ականջալուր լինելու մեկը մյուսի ծրագրերին ու կատարած գործերին:




17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02