Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ամերիկյան «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ բարձր է գնահատում «Նեյշնըլ ինսթրումենթս» ընկերության դերն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում ունեցած մեծ ավանդը՝ ինժեներական տեխնոլոգիաների զարգացման գործում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է «Երևան՝ խելացի քաղաք» հանձնաժողովը՝ հայեցակարգի և ռազմավարության մշակման, քաղաքում «սմարթ» լուծումների ներդրման և կատարվող աշխատանքները համակարգելու նպատակով: Քաղաքապետը մասնավորապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրների՝ տրանսպորտի և աղբահանության համակարգերի բարեփոխման հարցում:
«Խելացի քաղաքի գաղափարի հիմքում շարժման կառավարումն է՝ սկսած էլեկտրոնային չվացուցակների ներդրումից, կանգառների կահավորումից, լուսացույցերից, կայանատեղիների կառավարման կենտրոններից և այլն», - ասել է Հայկ Մարությանը՝ ակնկալելով ընկերության աջակցությունը և ակտիվ համագործակցությունը «սմարթ» հայեցակարգի մշակման և հետագա ծրագրերի իրականացման հարցում:
Ջեյմս Թրուշարդն իր հերթին ժամանակակից քաղաքի զարգացման հարցում կարևորել է նորարար տեխնոլոգիաների կիրառումը:
«Նեյշնըլ ինսթրումենթս» ամերիկյան ընկերությունը վիրտուալ սարքավորումների տեխնոլոգիաների և ավտոմատացված թեստավորման համակարգերի համար ծրագրային ապահովման մշակման և պատրաստման ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
Ջեյմս Թրուշարդը Հայաստանում է գտնվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02