Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին անձնական նամակագրության մեջ երկրի իշխանությունների դեմ բողոքի շարժում ստեղծելու ծրագիր է քննարկել, և հնարավոր է, որ նրան սպանել են հենց այդ պատճառով, հայտնում է ամերիկյան CNN-ը:
Մոնռեալցի ակտիվիստ Օմար Աբդուլազիզը լրատվամիջոցին է տրամադրել WhatsApp-ով Խաշոգջիի հետ փոխանակած հաղորդագրություններ, լուսանկարներ, ձայնագրություններ և տեսագրություններ: Ինչպես երևում է նամակագրությունից՝ լրագրողը շատ մտահոգ է եղել երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
«Ինչքան շատ մարդ է զոհում, այնքան շատ է ուզում զոհել. չեմ զարմանա, եթե սկսի հետապնդել նաև իր աջակիցներին»,- գրել է Խաշոգջին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի մասին՝ մայիսին:
Երկու տղամարդիկ սկսել են ծրագրել առցանց երիտասարդական շարժման կազմակերպումը, որը պետք է Սաուդյան Արաբիայի իշխանություններին և թագաժառանգ արքայազնին պատասխանատվության ենթարկեր: Ծրագիրը կրում էր «Կիբեռմեղուներ» անվանումը և ենթադրում էր համացանցում հարթակի և կարճամետրաժ ֆիլմերի ստեղծում, որում կցուցադրվեին երկրում մարդու իրավունքների խախտումները:
Խաշոգջիին հաջողվել էր ֆինանսավորման աղբյուրներ գտնել: Օգոստոսին նա կասկածել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետևում են իր նամակագրությանը: Երկու ամիս անց լրագրողը սպանվել է:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:
Ավելի ուշ Սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն հերքում են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02