Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների մաքսային ծառայությունների, ոստիկանությունների, ազգային անվտանգության ծառայությունների և դատախազությունների աշխատակիցները։ Գլխավոր նպատակը թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում հարևան երկրների միջև համագործակցության խորացումն է, ինչը Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմիններին թույլ կտա համատեղ կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների վերահսկելի մատակարարումներ։ Այդ նպատակով քննարկվել են գործողությունների մանրամասները, դիտարկվել երկու երկրների օրենսդրությունները և փորձը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգություն դեմ պայքարի վարչության աշխատակիցները ներկայացրել են վերահսկելի մատակարարումների վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսդրության ու միջազգային պայմանագրերի դրույթները և վարչության անցկացրած միջոցառումները։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02