«Երևան՝ արևային համայնք» ծրագրի առաջին փուլի համար նախապես հաստատված չափորոշիչներով առանձնացվել է 52 շենք: Առաջիկայում այս հասցեներում կիրականացվեն լրացուցիչ սեյսմիկ ուսումնասիրություններ, որից հետո 45 շենքում ծրագիրը կմտնի գործնական փուլ և արդեն հաջորդ տարի կմեկնարկի տանիքներին արևային մարտկոցների տեղադրումը: Այս մասին նշվել է «ԵՄ՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի համակարգող խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել են վարչական շրջանների և համատիրությունների ներկայացուցիչներ, աջակցող թիմի անդամներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ԵՄ աջակցությամբ՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում:
«Ծրագրում ընդգրկվելու հայտ էր ներկայացվել ավելի քան 445 շենքերից: Ընտրության ընթացքում փորձ է արվել պահել համաչափության սկզբունքը, չնայած, օրինակ Նորք- Մարաշ վարչական շրջանում հիմնականում սեփական սեկտոր է, և նման շենքեր չունենք: Նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանից առաջին փուլի համար ընտրվել է 6 շենք, Ավանից՝ 5, Արաբկիրից՝ 5, Դավթաշենից՝ 8, Էրեբունուց՝ 5, Կենտրոնից՝ 3, Մալաթիա-Սեբաստիայից՝ 5, Նոր Նորքից՝ 5, Նուբարաշենից՝ 1, Շենգավիթից՝ 5, Քանաքեռ-Զեյթունից՝ 4 շենք»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը, կարևորելով փորձնական ծրագրի իրագործումը, նկատել է. «Ըստ էության, սկիզբ ենք դնում մի նոր մշակույթի: Վերականգնվող այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարող է օրինակ դառնալ»:
Նշենք, որ ընդհանուր առմամբ «Երևան՝ արևային համայնք ծրագրում կընդգրկվի բազմաբնակարան բնակելի 90 շենք: Տեղադրվելիք արևային ֆոտովոլտային համակարգերը կապահովեն վերելակների, շքամուտքերի և բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջարկը:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02