ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը:
Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:
Համաձայն սցենարի ՝ խաղարկվում է ՀՀ կառավարության 2011թ. որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը. տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Աղետի պայմանական գոտում ձևավորվել են տեղական ԱԻ կառավարման լիազոր մարմինը՝ LEMA, աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնը՝ OSOCC, ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման թիմը՝ UNDAC, սահմանային ընդունման և մեկնման կենտրոնը՝ RDC, ինչպես նաև՝ օգնության ձեռք մեկնած պետությունների փրկարարական թիմերի տեղակայման վայրերն ու նրանց գործողությունների կետերը: Վարժանքի աշխատանքներին տեղում հետևում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի փոխտնօրեն Ռ. Մյուլլերը: Վարժանքի ընթացքում տեղի են ունենում միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հադիպում-քննարկումներ, համակագրվում են ազգային և միջազգային փրկարարական թիմերի աշխատանքները աղետի գոտում, ինչպես նաև՝ հանդիպումների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հարցազրույցներ են տրվում զանգվածային լրատվության միջոցներին:
Սիմուլյացիոն վարժանքի ընթացքում ստուգվում են թիմերի ղեկավարման կարողությունները, միջազգային փրկարարական առաքելություն իրականացնող և տեղական թիմերի համագործակցության մակարդակը, որոնողափրկարարական աշխատանքների գծով փրկարարների գիտելիքներն ու հմտությունները և թիմերի բժշկական ու նյութատեխնիկական ապահովումը։
Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02