Արաբական երկրները և ԱՄՆ-ն բանակցություններ են վարում հակաիրանական դաշինք ձևավորելու շուրջ: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է, որ «երկու կողմերն էլ ցանկանում են, որ դա տեղի ունենա», գրում է Asia Times-ը:
Դեկտեմբերի 9-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է, որ մի շարք արաբական երկրներ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են վարում Մերձավոր Արևելքը «ռազմական ագրեսիայից» պաշտպանելու նպատակով նոր համաձայնագրի շուրջ:
«Աշխատանքները շարունակվում են, և երկու կողմերն էլ ցանկանում են, որ դա տեղի ունենա»,- ասել է Ալ Ջուբեյրը՝ հավելելով, որ քննարկվում է Մերձարևելյան ռազմավարական դաշինքի (MESA, Middle East Strategic Alliance) ստեղծումը: Նախարարի խոսքով՝ դաշինքին կարող են անդամակցել նաև Եգիպտոսն ու Հորդանանը:
«Բանակցությունների նպատակն է հասնել Մերձավոր Արևելքում անվտանգության համաձայնագրերի կնքման, որոնք կարող են պաշտպանել տարածաշրջանն արտաքին ագրեսիայից և ամրապնդել ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները»,- հայտարարել է Ալ Ջուբեյրը՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բացի այդ, կիրակի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին ամրապնդել բարեկամական հարաբերությունները, որպեսզի դիմակայեն Իրանին` ստեղծելով MESA դաշինքը: Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ նոր դաշինքը նման կինի ՆԱՏՕ-ին:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02