ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին եւ նրանց հետ քննարկել բանտային կրթությանը վերաբերող հարցեր:
Նախարարությունից հայտնում են, որ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են նաեւ Ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը,ՀՀ ԱՆ հակակոռւպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բրանդենբուրգի Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ֆիշեր Հորսթը,այլք:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է ցանցի անդամներին եւ ներկայացրել Հայաստանի ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության, բանտային կրթության, դատապարտյալների զբաղվածության ապահովման Արդարադատության նախարարության մոդելը: Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկներում վերջին շրջանում կատարված մեծածավալ բարեփոխումներին: Այդ համատեքստում փոխնախարար Քրմոյանը առանձնացրել է վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած ամենածավալուն համաներման ակտը եւ ընդգծել, որ այն ոչ միայն մարդասիրական, այլեւ դատապարտյալներին հասարակություն վերադարձնելու, նրանց վերասոցիալականացնելու կարեւորագույն քայլ էր:
Քննարկման ընթացքում փոխնախարարը ցանցի անդամներին է ներկայացրել նաեւ անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործական եւ մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այսօր դատապարտյալների կողմից պատրաստվում են տարբեր տեսակի ձեռագործ իրեր, հուշանվերներ:
Հանդիպման ընթացքում Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների հետ զրույցում անդրադարձ է կատարվել բանտային կրթության շրջանակում իրականացվող ծրագրերին ու ոլորտում առաջիկա անելքիներին:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02