ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականների հետ զրույցներում երկյուղ է հայտնում իրեն իմփիչմենթ հայտարարելու հնարավորության վերաբերյալ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաջորդ տարի անցնի դեմոկրատների վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին: CNN-ի տեղեկություններով՝ Թրամփը հրապարակավ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ դեմոկրատները, որոնք արդեն հունվարին վերահսկողություն կունենան Կոնգրեսի ստորին պալատում, կգործարկեն նախագահի իմփիչմենթի ընթացակարգը: Ըստ աղբյուրի՝ Թրամփը կարծում է, որ իմփիչմենթն «իսկապես հնարավոր» է, սակայն այդ հարցում բացարձակ վստահություն չունի:Կիրակի Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական կոմիտեի անդամ Ջերոլդ Նադլերը CNN-ին ասել էր, որ օրենսդիրներն իրավասու են սկսելու նախագահի իմփիչմենթի գործընթաց, եթե ապացուցվի, որ նա անձամբ է կարգադրել իր՝ արդեն նախկին իրավաբան Մայքլ Քոենին վճարել 2 կանանց՝ Թրամփի հետ ինտիմ կապերի մասին լռելու դիմաց: Խոսքը նախկին պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է, որոնք նման պնդումներ էին կատարել այս տարի ավելի վաղ: CNN-ն հայտնում է, որ Սպիտակ տանը կարծում են, թե Թրամփի դեմ միակ լուրջ մեղադրանքը, որը պոտենցիալ սպառնալիք է պաշտոնից հեռացնելու համար, կարող է լինել նրա ենթադրյալ մասնակցությունը Քոենի գործի շրջանակում ընտրարշավի ֆինանսավորման կանոնների խախտմանը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02