ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը:
Աննա Հակոբյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ արդեն 9 տարի է հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին՝ հոգում նրանց կացության, մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանք գտնելու հարցերում:
«Թավշյա հեղափոխությունից հետո մեծ ոգևորություն եմ ապրում և մտադիր եմ Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերն ընդլայնել, ընկերներիս հետ միասին ներդրումներ անել, կառուցել հատուկ կենտրոն, որը կլինի օթևան մանկատունն ավարտած երեխաների համար: Այդ օթևանում նրանք ձեռք կբերեն կյանքի հմտություններ, պահանջված մասնագիտություններ և կօգնեն տեղավորվել աշխատանքի»,- հանդիպման ընթացքում ասել է Աննա Կարան՝ հավելելով, որ թե´ ինքը, թե´ իր բիզնես գործընկերներն ու բազմաթիվ ամերիկահայեր մտադիր են աջակցել և սերտորեն համագործակցել «Իմ Քայլը» հիմնադրամի հետ:
Աննա Հակոբյանն էլ վստահեցրել է, որ մանկատան սաների համար օթևան կառուցելու հարցում ինքն ու հիմնադրամը պատրաստ են աջակցել և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: «Շատ կարևոր է որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում, և ներկա դրությամբ հիմնադրամն աշխատում է այդ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,-ասել է Աննա Հակոբյանը:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
15:37 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44