ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության նախարարի` տարբեր ոլորտներ համակարգող չորս տեղակալի հետ, որոնցից մեկը հանդիսանում է նաև սննդի և դեղերի կազմակերպության ղեկավար: Հանդիպում է կայացել նաև բժշկական սարքավորումների գծով նախարարի խորհրդականի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հանրային առողջությանը, բուժքույրական գործին, առողջապահական համակարգի ֆինանսավորմանը, բժշկական ծառայությունների կազմակերպմանը և տրամադրմանը, դեղերի շրջանառությանը, դեղագործական արտադրանքի, բժշկական սարքավորումների գրանցմաննու ներմուծմանը, մասնագետների փորձի և գիտելիքների փոխանակմանն առնչվող և այլ կարևոր հարցեր:
Արդյունքում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության զարգացման հետագա ուղղությունների և հեռանկարների շուրջ:
Հայկական պատվիրակությունն այցելել է Թեհրանի առաջատար դեղագործական գործարան և սրտաբանական կենտրոն: Հյուրերին ներկայացվել են կազմակերպությունների գործունեությունն ու դրական փորձը, ուսումնասիրվել են հետագայում Հայաստանում ներդնելու հնարավորությունները:
Այցի ընթացքում հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի իրանական կողմի ղեկավարի` ԻԻՀ միջազգային հարաբերությունները համակարգող նախարարի տեղակալի հետ ստորագրվել է հանդիպման արձանագրություն` որտեղ արծարծված են կողմերի պայմանավորվածությունները և հետագա համատեղ գործունեության ժամանակացույցը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02