Մանհեթենի դատախազությունը սկսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեի կողմից հնարավոր խախտումների փաստով քրեական քննությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Նրանց փոխանցմամբ՝ դատախազները պարզում են, թե կոմիտեն ինչի վրա է ծախսել 107 մլն դոլարը, որոնք ստացվել էին 2017 թվականին երդմնակալության համար նախատեսված նվիրատվություններից:Քննությունն առայժմ վաղ փուլում է, պնդել են WSJ-ի զրուցակիցները: Դատախազությունը կասկածում է, որ հովանավորներից ոմանք կոմիտեին փող են տվել «քաղաքական զիջումների» կամ Թրամփի աշխատակազմի պաշտոնյաների վրա ազդելու փորձերի դիմաց: WSJ-ն հստակեցնում է, որ ԱՄՆ-ում փողի տրամադրումը քաղաքական ծառայությունների դիմաց հակասում է կոռուպցիայի մասին դաշնային օրենքներին: Երդմնակալության կոմիտեն հաշվետվություն է ներկայացրել իր ծախսած 103 մլն դոլարից նվիրատվությունների աղբյուրներից ստացած 61 մլն դոլար գումարի վերաբերյալ: Նրանց հարկային հայտարարագրերում հիմնավորվել է 94,5 մլն դոլարի ծախսը. 77 մլն դոլարը ծախսվել է համաժողովների, կոնվենցիաների եւ խորհրդակցությունների համար, 4 մլն դոլարը՝ տոմսերի, 9 մլն դոլարը՝ ուղեւորությունների, 4,5 մլն դոլարը՝ աշխատավարձերի վճարման եւ այլ ծախսերի համար: Դոնորների թվում են (որոնք հատկացրել են 1 միլիոն դոլար եւ ավելի) խաղատների ցանցի սեփականատեր միլիարդատեր Շելդոն Ադելսոնը, հեռահաղորդակցության կոնգլոմերատ AT&T Inc.-ը եւ Boeing կորպորացիան: WSJ-ն հստակեցնում է, որ կոմիտեն, լինելով հասարակական կազմակերպություն, պարտավոր է հրապարակել իր 5 խոշորագույն հովանավորների մասին տեղեկությունները:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02