Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է հռոմեական կուրիայի (վարչական մարմնի) գործունեության ֆինանսա-տնտեսական ոլորտում լիազորությունների մասին որոշումը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սուրբ գահի մամլո ծառայությանը: Փաստաթուղթը հստակ սահման է անցկացնում նրանց միջև, ովքեր անմիջականորեն ղեկավարում են Վատիկանի ունեցվածքը, և նրանց միջև, ովքեր այդ ոլորտում վերահսկողություն են իրականացնում:
«Եկեղեցուն պատկանող երկրային բարիքները,- գրում Ֆրանցիսկոս պապը,- նախատեսված են որոշակի նպատակների համար, մասնավորապես՝ հոգևորականության, առաքելական և բարեգործական գործերի աջակցության, պաշտամունքի և հատկապես չքավորներին ծառայելու համար»:
Հռոմի պապը նշում է, որ «եկեղեցին գիտակցում է այդ բարիքների պատշաճ ղեկավարման իր պատասխանատվությունը, որպեսզի այն իրականացվի նշված նպատակներին համապատասխան, և հենց այդ պատճառով այդպիսի ուշադրություն է դարձնում սեփական կարողության վերահսկման հարցին»:
Ֆինանսա-տնտեսական գործունեության բարեփոխման գործընթացում Հռոմի պապը 2014թ. հիմնել է 3 նոր մարմին՝ Տնտեսության հարցերով խորհուրդ, Տնտեսության հարցերով քատուղարություն և Գլխավոր վերահսկող բաժին:
«Այդ ընթացքում,- գրում է Հռոմի պապը,- ակնհայտ է դարձել Տնտեսության հարցերով քարտուղարությանը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Առաքելական գահի ունեցվածքի վարչությանը վերաբերող ոլորտներն ավելի հստակ որոշելու անհրաժեշտությունը՝ դրանց աշխատանքն ավելի լավ համակարգելու համար»:
Պապը նշում է, որ վերահսկողության մարմինները պետք է առանձին լինեն այն մարմիններից, որոնց վերահսկողությունը նրանք իրականացնում են՝ «լիազորությունների առավելագույն բաժանման միջոցով»: Այդպիսով Առաքելական գահի ունեցվածքի վարչության վրա է դրվել եկեղեցական բարիքների ղեկավարման պարտավորությունը, մինչդեռ Տնտեսության հարցերով քատուղարությունը զբաղվում է այդ ղեկավարման վերահսկողությամբ՝ նշվում է փաստաթղթում:
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02