Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառման շրջանակներում հանդիպել է դպրոցահասակ երեխաներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վերջիններիս ջերմ երկխոսությանը հետևել է հարց ու պատասխանը: Դեռահասները բարձրաձայնել են առողջապահության ոլորտում իրենց մտահոգող հարցերը, իսկ նախարարի պաշտոնակատարը պատասխանել է դրանց:
Երեխաների հարցերը բազմաբնույթ և բազմաբովանդակ էին`բժշկական միջամտության հարցերից ընդհուպ մասնագիտության մեջ կողմնորոշվելը: Նրանք առանձնացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց այս կամ այն կերպ բախվել են առողջապահական համակարգի հետ առնչվելիս։
Հանդիպման նպատակը առողջապահական համակարգի վերաբերյալ` տարբեր խմբերի երեխաների ակնկալիքների և առողջ ապրելակերպի մասին պատկերացումների վերաբերյալ քննարկումն էր: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Երևանից, այլև մարզային դպրոցներից երեխաներ:
Արսեն Թորոսյանը մասնակիցներին կոչ է արել վարել առողջ կենսակերպ` չծխել և ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել, ճիշտ և ժամանակին սնվել, քնի և հանգստի հաշվին` համակարգչի դիմաց չանցկացնել, ինչպես նաև ֆիզիկական ակտիվ կյանքով ապրել: Նրանց մաղթել է առողջություն և խորհուրդ տվել ոչ մի դեպքում չանտեսել առողջությունը` անգամ չնչին խնդրի դեպքում դիմել ծնողներին, որպեսզի նրանք արագ կազմակերպեն բժշկի հետ խորհրդատվությունը:
Քննարկմանը հետևել է խաղարկային-ուսուցողական մասը` նվիրված առողջ ապրելակերպին:
Այնուհետև Արսեն Թորոսյանը շփվել է նաև երեխաների ծնողների հետ, պատասխանել նաև նրանց հարցերին:
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
09:02
17:21
17:03
11:05
10:38
10:15
10:15 17.04.26
09:02 18.04.26
17:15 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
14:09 18.04.26
17:43 18.04.26
14:35 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44