Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետի մի շարք հրամաններով տարբեր ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 9-ը ծառայողներ առաջխաղացման կարգով նշանակվեցին միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ավանդույթի համաձայն, առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:
Ոստիկանության լեյտենանտի կոչումը հերթական կոչում չէ: Նրանցից շատերը երկար են երազել սպա դառնալ և արժանացել են այս կոչմանը բարեխիղճ ու սրտացավ ծառայության արդյունքում:
Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն, և նրանք պետք է պարտավորվեն էլ ավելի լավ ծառայել` շարունակելով զարգացնել մասնագիտական գիտելիքները, ծառայողական պարտականությունները պատրաստակամ ու բարեխիղճ կատարելով` ամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:
«Կարծում եմ իրականացավ ձեր երազանքը, դուք համալրեցիք ոստիկանության սպայական շարքերը:
Այսօր ծառայողն առաջխաղացման է արժանանում բացառապես իր գիտելիքների, իր աշխատանքի շնորհիվ, առանց որևէ մեկի միջնորդության ու հովանավորության: Բարեխիղճ աշխատանքն ու մասնագիտական որակներն են առաջխաղացման գրավականը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02