ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփված «Երիտասարդական մայրաքաղաք-2019» մրցույթի SMS քվեարկության և փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Վանաձոր քաղաքը: «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի երեք քաղաքներ՝ Արմավիրը, Կապանը և Վանաձորը:Մինչ արդյունքների ամփոփումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը նշել է, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում մասնագիտական այցելություններ են եղել բոլոր հայտատու քաղաքներ, տրվել են գնահատականներ փորձագիտական խմբի ներկայացուցիչների կողմից: «Փորձագետների աշխատանքից բացի՝ անցկացվել է նաև SMS քվեարկություն, և հիմա պահն է ամփոփելու ունեցած գնահատականները՝ որոշելու համար հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքը»,- ասել է նախարարի տեղակալը։ Հանրագումարի բերելով SMS քվեարկության և փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Վանաձորը։ «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02