Փաստ»թերթը գրում է. «Երեւանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում ներկայացված հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի բնակարան, ինչպես նաեւ հասարակական նշանակության շինություն:
Կարեն Հակոբյանը հայտարարագրել է նաեւ «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24–10» մակնիշների 3 ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 9 800 000 ՀՀ դրամ եւ 236 000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 850 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Կարեն Հակոբյանը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նոյեմբերի 15–ին: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա 1995–2012թթ. եղել է «Էլեն եւ ընկերներ» ՍՊԸ–ի տնօրենը,1995–2005թթ.՝«ՀԿԺ» ՍՊԸ–ի տնօրեն: 2004–2008թթ. եղել է «Կիպթրեյդ» ՍՊԸ–ի տնօրենը, իսկ 2013–2015թթ. աշխատել «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ–ում՝ որպես մենեջեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02