Ամանորյա հեքիաթն արդեն սկսված է՝ նոր տարի, նոր սպասումներ ու երազանքներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Magnis.News-ն ամանորյա բլից հարցեր է պատրաստել հայտնի և սիրված մարդկանց համար՝ պարզելու, թե ի՞նչ են սպասում 2019-ից, ինչպիսի՞ տարի էր նրանց համար նախորդը: Մեր հարցերին պատասխանել է բլոգեր, ''Armenian brends'' նախագծի ղեկավար Մարիաննա Քաբաբյաննը:

-Ձեր ամենահիշարժան Ամանորը ե՞րբ և ինչպիսինն է եղել։
-Ամանորները միշտ հիշարժան են եղել մանկությանս տարիներին։ Տատիկի և պապիկի տանը, ջերմ ընտանեկան մթնոլորտում։ Պապիկս շատ ավանդույթներ ուներ այս տոնի հետ կապված, որոնք այն հեքիաթային էին դարձնում...
-Սիրո՞ւմ եք Ամանորը, թե ոչ (ինչու՞)։
- Սիրում եմ Ամանորը, քանի որ սիրում եմ փոփոխություններ, իսկ Նոր տարվա հետ միշտ հույս կա, որ ինչ-որ բան փոխվելու է կյանքում դեպի լավը։

-Առաջինն ո՞ւմ եք շնորհավորում, և ո՞վ է Ձեզ շնորհավորում։
- Արդեն բարի ավանդույթ է դարձել 00։02-ին իսկ զանգ տալ և շնորհավորել մտերիմ ընկերուհուս՝ Տաթևիկին, այդպես ենք անում դեռ դպրոցական տարիներից։
-Ինչո՞վ է ասոցացվում Ձեզ համար Ամանորը։
-Ամանորն ասոցացվում է տոնական տրամադրության, անուշ բույրերի, համեղ ուտեստների և մանկության գեղեցիկ հիշողությունների հետ։
-Եթե Ձմեռ պապուն նամակ գրեք՝ ի՞նչ կցանկանաք 2019-ի համար։
-Ցանկություններս շատ են. թե՛ նյութական, թե՛ հոգևոր։ Իհարկե, ամենակարևորն ինձ համար հարազատներիս և երեխաներիս քաջ առողջությունն է։
-Հավատու՞մ եք ամանորյա հորոսկոպներին և կանխատեսումներին։ Եղե՞լ են երբևէ համընկնումներ։
-Միշտ հետաքրքրությամբ ընթերցում եմ, բայց հետո հետևողական չեմ լինում՝ կատարվեցին, թե՝ ոչ։
-Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2018-ը։
-2018-ին ծնվեց երկրորդ փոքրիկս, և այդ մեկ իրադարձությունը բավական է, որ տարին համար կյանքումս ամենաերջանիկներից մեկը։

Վերջում Ձեր շնորհավորանքը
Շնորհավորում եմ բոլոր ընթերցողներին Ամանորի կապակցությամբ՝ ցանկանալով սեր, համերաշխություն և ջերմություն ձեր ընտանիքներում։ Եղեք առողջ, հաջողակ և երջանիկ։


Արմինե Բրսոյան
22:37
22:32
22:29
22:15
22:02
12:33
12:21
12:03
11:48
11:33
11:14
11:03
10:54
10:42
10:39
10:22
10:09
14:52
14:48
14:37
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:02 01.09.26
11:03 02.09.26
14:52 01.09.26
10:09 02.09.26
22:15 02.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02