Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան՝ Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում: Գյուղում 3 ձնահյուս է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Ճշտված տվյալների համաձայն՝ ձնահյուսի տակ է մնացել 10 մարդ: Ութին արդեն գտել են, նրանցից մեկը՝ մահացած: Մյուսների վիճակը ծանր է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում են նաև հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և տեղի բնակիչները` ավելի քան 50 մարդ: Ձյունը փորձում են մաքրել բահերով և բուլդոզերով:
Ձնաբքի մեջ հայտնված մարդկանց պատրաստ է օգնության մեկնել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի երկրամասի ավիացիոն փրկարարական կենտրոնի ՄԻ-8 ուղղաթիռը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը թռչել չի կարողանում:
Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում» հոդվածով
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02