Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին (Enno Drofenik):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Էննո Դրոֆենիկը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները համառոտ մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ՝ կարևորելով նաև համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ նաև բարձրաստիճան փոխայցելությունները:
Դեսպան Պապիկյանը վստահություն հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկուստեք առկա ներուժի վերհանումը լավագույն հնարավորությունն է խթանելու երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում։ Այդ համատեքստում դեսպան Պապիկյանը բարձր գնահատեց նաև ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02