Թուրքիայում մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով առաջին դատական նիստը, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
Գործը քննում է Անկարայի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 2 դատարանը:
Ավելի վաղ թուրքական դատախազությունը դատարանին էր փոխանցել Կառլովի սպանության գործը՝ 28 կասկածյալների դեմ մեղադրական ակտերով, նրանց թվում է նաև ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները նաև մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Այսօր մեղադրյալների աթոռին է գտնվում 18 հոգի, այդ թվում՝ 1 կին: Մեղադրյալներից 4-ը մասնակցում են դատական նիստին առցանց հեռարձակման միջոցով՝ Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող բանտերից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ:
Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2,5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02