Reuters- ի տվյալներով, Ford եւ Volkswagen ավտոհսկաները շուտով կհայտարարեն դաշինքի ստեղծման մասին, որը թույլ կտա ընկերություններին միլիարդավոր դոլարներ տնտեսել՝ նոր տեխնոլոգիաներ մշակելիս:
Գործակալության տվյալներով, համաշխարհային դաշինքի ստեղծման մասին հնարավոր է հայտարարվի Դետրոյթի ավտոսրահում: Միեւնույն ժամանակ, ավելի վաղ ընկերությունները հայտարարել էին, որ ցանկացած դաշինքի ստեղծում չի ենթադրում միաձուլում կամ բաժնետոմսերի փոխանակում:
Ավելի սերտ համագործակցության ձգտումը խոսում է առեւտրային լարվածության պայմաններում համաշխարհային ավտոարտադրողների վրա աճող ճնշման մասին։ Ընկերությունները ստիպված են վերանայել։ իրենց ռազմավարությունը։ Ընդ որում, համաշխարհային խոշորագույն շուկաներում՝ ԱՄՆ-ում եւ Չինաստանում, դանդաղումը հանգեցնում է ծախսերի կրճատմանը:
Մեկ այլ կարեւոր գործոն եւս` ավտոտրանսպորտին ներկայացվող աճող պահանջները: Դրանք, մասնավորապես, վերաբերում են փոխադրումների բնապահպանական կողմին: Համաշխարհային հանրությունն ավտոարտադրողներից պահանջում է նոր էլեկտրոմոբիլներ, ինչպես նաեւ ներքին այրման շարժիչներով տրանսպորտային միջոցի վերամշակում, ինչը թույլ կտա նվազեցնել մթնոլորտում վնասակար արտանետումները: Եվ այս ոլորտում ակտիվորեն առաջ շարժվել, դրա հետ մեկտեղ՝ ծախսերի կրճատում ,հնարավոր է ջանքերի համախմբմամբ։
Գործակալության տվյալներով, Ford-ի եւ VW-ի միջեւ բանակցությունները շարունակվում են։ Ընկերությունները քննարկում են ինքնավար տեխնոլոգիաների եւ էլեկտրական տրանսպորտի ոլորտում համագործակցության մանրամասները: Ըստ աղբյուրների, ինքնավար տեխնոլոգիաների ոլորտի ռեսուրսները կմիավորվեն: Բացի այդ, VW-ն այդ ուղղությամբ ներդրում է կատարում Ford-ում: Խոսվում է նաեւ Ford-ի կողմից MEB Volkswagen-ի էլեկտրոմոբիլների պլատֆորմները լիցենզավորելու մասին։
Ենթադրվում է, որ Volkswagen-ը մուտքի իրավունք կստանա առեւտրային Ford Transit կոմերցիոն ֆուրգոնի եւ Ranger պիկապի նկատմամբ, ինչպես նաեւ կարող է արտադրել իր ավտոմեքենաները Ford-ի գործարաններում, հաղորդում է Vesti-ն։
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02