Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակարկտային համակարգերի գործունեությանը, հակակարկտային ցանցերի տեղակայմանը, սերմացուի, պարարտանյութերի, ոռոգման ջրի ապահովմանը, բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին, մթերումների և արտահանումների կազմակերպմանը: Զեկույցներով հանդես են եկել պատկան գերատեսչությունների ղեկավարները: Նշվել է, որ կառավարությունը նպատակային ծրագրեր է իրականացնելու կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, ինչպես նաև գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա:
«Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն՝ սկսած ոռոգումից, հակակարկտային իրավիճակից, վերջացրած ապահովագրությամբ, մթերումների հնարավոր ծավալներից, որպեսզի կանխատեսելի դաշտով գնանք առաջ:
Մենք միշտ տարվա վերջում ենք իմանում, թե ինչ է եղել և ինչու, սակայն այդ ամենը պետք է լինի տարվա սկզբից: Ջրի պահանջարկի վերաբերյալ գնահատականը երբ տարվա կամ ամսվա մեջ երեք անգամ փոխվում է՝ խնդիր է, չի կարող այդպես լինել: Պետք է տարվա սկզբից «ճանապարհային քարտեզ» ունենանք, կոնկրետ քայլերով գնանք և կանխատեսելիության ինչ-որ ցուցանիշ ապահովենք: Պարզ է, որ կանխատեսումները 100 տոկոսանոց չեն, կարող են տարբեր դեպքեր լինել, բայց դրանք պետք է ուղենիշ լինեն մեր անելիքների և գործունեության համար»,- ընդգծել է վարչապետը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՋՕԸ-երի հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը միայն Արարատյան դաշտում ավելացել է 4500-ով, ևս 600-ով՝ հանրապետության այլ հատվածներում: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ-երի հետ և գան օրինական դաշտ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու և ջրամատակարարումը կանոնավոր կազմակերպելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների համար իրազեկման միջոցառումների կազմակերպումը՝ հնարավոր խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02