Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, որոնք խզվել են 2008 թվականի սեպտեմբերին:
Այդ մասին նշված է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վիտալի Զոլոչևսկուն արտգործնախարար Սերգեյ Լավրովի հասցեագրած նամակում:
Զոլոչևսկին ընթացիկ տարվա հունիսին դիմել էր Ռուսաստանի արտգործնախարարին՝ խնդրելով դիտարկել ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը:
Պատասխան նամակում Սերգեյ Լավրովն ընդգծել է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը: Նամակում նշված է, որ ռուսական կողմը մեծ ջանքեր է գործադրում դրա համար, ինչի արդյունքում վերջին տարիներին վերսկսվել է տրանսպորտային հաղորդակցությունը, դինամիկ ձևով աճում է տրանսպորտային հաղորդակցությունը, Վրաստանի քաղաքացիների համար ազատականացվել է վիզային ռեժիմը, զարգանում են հումանիտար կապերը:
Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, ապա Ռուսաստանի արտգործնախարարի նամակում նշված է, որ այդ հարցը չի լուծվում Վրաստանի իշխանությունների դիրքորոշման պատճառով:
«Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել մեր համար անընդունելի պայմանի շուրջ, ըստ որի՝ մենք պետք է հետ վերցնենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին մեր որոշումը»,- գրել է նա:/ NATA
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
19:23 27.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02