Սեւ ծովում արդեն մոտավորապես օրուկես է՝ չի հաջողվում մարել լցանավերի վրա մոլեգնող հրդեհը, քանի որ շարունակվում է արտահոսքը հեղուկացված գազի տարողություններից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծովային փրկարարական ծառայության սեւծովյան մասնաճյուղում:
Թուրքական ընկերությանը պատկանող եւ հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ:
«Կանդի»-ում գտնվում էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ: Ըստ վերջին տվյալների՝ «Կանդի»-ում շուրջ 2,5 հազար տոննա գազ կար: Օգնության հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել է 10 մարդ, հայտնաբերվել է զոհվածների 10 մարմին, 12 մարդու փրկել են:
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02