«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին:
Բոլթոնի հետ հեռախոսազրույցի տեղեկությունը հատկապես ուշագրավ է հնչում Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ որոշակիորեն անսպասելի հանդիպման ֆոնին, որ ունեցել էր վարչապետ Փաշինյանը: Եվ այդ հանգամանքում, անշուշտ, շատերը կդիտարկեն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում Երևանում արած հայտարարությունները, որոնք մի շարք դիտարկումների և հարցերի տեղիք էին տվել
Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անդրադարձ չի եղել Արցախի հարցին: Իհարկե, կգտնվեն շատերը, որ չեն հավատա այդ պնդմանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հետ հեռախոսազրույցը անմիջապես հաջորդեր Ալիևի հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ Ջոն Բոլթոնը իր հայտնի ռեգիոնալ այցից և Արցախի ու Իրանի թեմայով հայտարարություններից հետո Հայաստանում որոշակիորեն ընկալվում է իբրև տագնապահարույց ֆիգուր: Իհարկե, այս իմաստով պետք է արձանագրել, որ բուն խնդիրը, թերևս, հայաստանյան իրողության մեջ է, որտեղ հանրությունը վարժեցվել է տագնապներ, ոչ թե աշխատանքային իրողություններ դիտարկելու ռեժիմի և հոգեվիճակի, ու դա, թերևս, նախորդ քառորդ դարում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմությունների գործունեության հետևանքն ու բացթողումն է:
Սակայն ներկայումս հարցն այդ իմաստով հանրային օրգանիզմի և մտածողության ախտորոշումը չէ, այլ տեղի ունեցող հետաքրքիր զարգացումները: Սակայն այստեղ է նաև, որ կարևոր է վերանայել մոտեցումների սանդղակն ու գնահատման ռեժիմը առավել արդյունավետության հասնելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
17:21
17:14
16:53
16:49
16:34
16:22
16:06
15:48
15:35
15:22
15:05
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02